Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հասարակությունն ուժեղ է առողջ քաղաքացիներով

ՀՀ ԱՆ. Հասարակությունն ուժեղ է առողջ քաղաքացիներով

«Ծխելը դադարեցնելու թեժ գծի» կարգախոսն է` «Հասարակությունն ուժեղ է առողջ քաղաքացիներով»։

Արդեն 8 ամիս է առողջապահության նախարարությունում գործում է «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ» ծառայությունը, որի  նպատակն է աջակցել բոլոր ծխողներին` ազատվելու ծխելու վատ սովորությունից։

Մինչ օրս ստացված զանգերի 63,1%-ը  ավարտվել է ծխելը դադարեցնելու դրական ելքով: Այս հանգամանքը խրախուսում է թեժ գծի խորհրդատուներին` նոր եռանդ և ուժ ներդնելու ծառայության որակը բարձրացնելու և հասարակության ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելու:

Թեժ գծում աշխատում են հոգեբան-խորհրդատուները, որոնք վերապատրաստվել են ԱՀԿ-ի միջազգային ուղեցույցներին համապատասխան, նրանք օգնում են վերանայել Ձեր վարքագիծը և խրախուսում են դադարեցնել ծխելը: Խորհրդատվությունը ԱՆՎՃԱՐ է ԵՎ ԳԱՂՏՆԻ։ Աշխատանքային օրերն են՝ երկուշաբթիից-ուրբաթ` ժամը` 9.00-18.00։

Առողջ հասարակություն ձևավորելու նպատակով «Ծխելը դադարեցնելու թեժ գծի» մասնագետները համագործակցում են մի շարք կազմակերպությունների հետ, որոնց շրջանակն օր օրի ընդլայնվում է:

Այս ոլորտում համագործակցում ենք Կախվածությունների Բուժման Ազգային Կենտրոնի (ԿԲԱԿ) հետ, հատկապես, երբ զանգը վերաբերվում է թմրամոլության կամ ալկոհոլիզմի խնդիրներին: Բացի այդ, ծանր նիկոտինային կախյալություն ունեցող անձանց, ում հոգեբանական խորհրդատվությունը բավարար չէ ծխելը դադարեցնելու հարցում, առաջարկվում է  դեղորայքային բուժում ԿԲԱԿ բժշկի մոտ:

Մի շարք զարգացած երկրներում ապացուցված է, որ ծխելը դադարեցնելու լավագույն սպորտաձևերից է յոգան։ Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի հետ համագործակցության արդյունքում ծխելը դադարեցնել ցանկացող քաղաքացիներին տրամադրվում է հնարավորություն`  մասնակցելու յոգայի շնչառական վարժությունների 1-2 անվճար  դասընթացի, որը նպաստում է ծխելը դադարեցնելուն։ Այս համագործակցության կագախոսն է` «Թո՛ղ ծխելը, զբաղվի'ր յոգայով»։

Թեժ գծի մասնագետները նաև պարբերաբար սեմինար-քննարկումներ են անցկացնում սպորտի սրահներում առողջ ապրելակերպով զբաղվող քաղաքացիների հետ` իրազեկելով նաև ծառայության աշխատանքների մասին։

Միաժամանակ, համագործակցում ենք ընտանեկան բժիշկների և թերապևտների հետ։ Հոգեբանական խորհրդատվության արդյունավետությունը զանգահարողի հետ էականորեն բարձրանում է, երբ այն զուգակցվում է նշված մասնագետների կողմից առողջական վիճակի գնահատմամբ։

Եթե քաղաքացուն չի հաջողվում կապ հաստատել թեժ գծի խորհրդատուի հետ, հոգ չէ. Հայաստանում ստեղծված բջջային հավելվածը նույնպես կօգնի ծխելը դադարեցնելու քո ծրագիրը կազմելուն։

Հետևելով ծխելը դադարեցնելու ֆեյսբուքյան հարթակին Դուք կստանաք հետաքրքիր տեղեկատվություն ծխելու բացասական հետևանքների մասին, ինչպես նաև կարող եք անձնական նամակով ուղարկել Ձեզ հուզող հարցերը (գաղտնիությունը ապահովվում է) կամ պատվիրել հետադարձ զանգ խորհրդատուների կողմից։

Սիրով սպասում ենք Ձեր զանգին՝ 060440001

«Ծխելը դադարեցնելու թեժ գծում» հաճախակի տրվող հարցեր

Ո՞վ է պատասխանում թեժ գծի զանգերին։

  • Հոգեբան խորհրդատուն, ով վերապատրաստվել է ԱՀԿ-ի միջազգային ուղեցույցների համապատասխան։


Ինչքա՞ն ժամանակ կտևի խորհրդատվությունը։

  • Յուրաքանչյուր զանգը կարող է տևել առավելագույնը 20 րոպե, ընդհանուր զանգերի քանակը 5-6 զանգ ըստ զանգահարողի ցանկության և կարիքների։


Արդյո՞ք ինձ կօգնեն, եթե չեմ ցանկանում թողնել ծխելը։

  • Խորհրդատուն կօգնի վերանայել զանգահարողի վարքագիծը և կխրախուսի դադարեցնել ծխելը։


Ինչքա՞ն գումար պետք է վճարեմ այս ծառայության համար։

  • Ծխելը դադարեցնելու հոգեբանական խորհրդատվության ծառայությունը ԱՆՎՃԱՐ Է։


Արդյո՞ք ծառայությունը գաղտնի է։

  • Իհարկե գաղտնի է, մեր համակարգը տեխնիկապես նախագծված է ապահովելու զանգի գաղտնիությունը։


Ո՞ր օրերին և ժամերին է աշխատում «թեժ գիծը»։

  • Երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը` 9։00-18։00: Ոչ աշխատանքային ժամերին զանգերը գրանցում է համակարգը և խորհրդատուն հետադարձ կապ է հաստատում։

 

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ